Դժբախտ ելքով ավտովթար. վարորդը մահացել է

Հուլիսի 2-ին, ժամը 21.15-ի սահմաններում, Նոր Կեսարիա-Արաքս ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա և «Նիվա» մակնիշի կոմբայն: Այս մասին Իրավաբան.net-ին հաղորդում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Աղբյուրը փոխանցում է, որ «ԲՄՎ»-ի վարորդը` 1968 թ. ծնված Ռուստամ Երանոսյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Կատարվում է քննություն:

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կոմբայնին և կողաշրջվել: Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և հոսանքազրկել ավտոմեքենան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել