Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկու նոր հրամանագրեր է ստորագրել:
Դրանցից առաջինով նախագահը հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա բարեգործական և մարդասիրական գործունեության համար բարերար Մերի Նաջարյանին (ԱՄՆ) պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով:
Երկրորդ հրամանագրով նույն շքանշանով է պարգևատրվել բարերար Վարդգես Նաջարյանը (ԱՄՆ):