ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը այսօր Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց, որ տեղյակ չէ կառավարության որոշմամբ ստեղծված հակակոռուպցիոն խորհրդի հետ կապված որևէ նորությունից:
Նա նույնիսկ տեղյակ չէր, որ խորհրդին անդամակցելու և ոչ մի դիմում չի ստացվել հասարակական կազմակերպությունների կողմից:
Միքայել Մելքումյանը խոսեց նաև, թե ինչու՞ է ԱԺ ԲՀԿ խմբակցությունը ցանկություն հայտնել անդամակցել խորհրդին: Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր խմբակցություններից միայն ԲՀԿ-ն է անդամակցում, մյուս խմբակցությունները հրաժարվել են անդամակցությունից:
Մանրամասները` տեսանյութում