Շարժման էմոցիոնալ պահը անցել է և անհրաժեշտություն կա օրինական դաշտ վերադառնալու

Այս պահին, թեև շոգ եղանակային պայմաններին, շարունակվում է ցույցը «Ազատության» հրապարակում: Այստեղ են քաղաքական գործիչներ և  «Ոչ թալանին» նախաձեռնության խմբի անդամների հիմանական մասը:  Տեղի են ունենում քննարկումներ: Հավաքին ներկա է նաև  «Ազգային անվտագության կուսակցության» նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Նրա կարծիքով`  հավաքը նախաձեռնող խմբի տղաները  ճիշտ որոշում են կայացրել` հեռանալով Բաղրամյան պողոտայից:

Ըստ Իսագուլյանի՝ շարժման էմոցիոնալ պահը անցել  է  և անհրաժեշտություն կա օրինական դաշտ վերադառնալու, որովհետև հինգ օր Բաղրամյան պողոտան բանուկ մասով փակելը հակաօրինական էր. «Մինչև նախագահի ելույթը, ցուցարարները ճիշտ էին  մեկնաբանում, քանի որ իշխանությունները հակաօրինական գործողություններ են արել ,այսինքն հանձնաժողովը կայացրել է հակօրինական որոշում, իսկ  ժողովուրդը ,անհրաժեշտ ինքնապաշտպանությունից ելնելով, խախտել է  օրենքը՝ իշխանության ուշադրությունը իր վրա բևեռելու համար»:

Նրա խոսքով` Բաղրամայն պողոտայում այս պահին  մնում են  այն մարդիկ, ովքեր կարծում են, որ իրենց խաբել են և աուդիտի անցկացումը դեռ հաղթանակ չէ: Բայց  նախագահն իր ելույթով հարցը բերեց իրավական դաշտ, որը պետք է կարգավորեր երկու կողմերի գործունեությունը: Նա նաև ճիշտ է գնահատում , որ քաղաքական գործիչները չեն միջամտում հարցերին` չնայած որոշները փորձում էին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել