Մենք հավատում ենք, որ առկա է կոռուպցիա, պարտադիր չէ հավաքել ապացույցներ, որպեսզի դրանում համոզվենք: Խոսելով ՀԷՑ-ում կոռուպցիայի մասին ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
«Ժողովրդի մոտ այդ համոզմունքը: 200 մլն դոլարի խնդիր է առաջացել, հսկայական գումար է, ռուս ոչ մի մենեջեր ինքնագլուխ այդպիսի խնդիր չէր կարող ստեղծել, բոլորն էլ կիմանային, մեկ կամ երկու միլիոնը միգուցե կարող էր, բայց 200 միլիոնը միայնակ բացառվում է»,- ասաց փաստաբանը:
Նրա կարծիքով՝ ՀԷՑ-ի ղեկավարությունն օգտվում է այս ամենից և հարստանում. «Տվյալ պարագայում՝ ինչո՞ւ պետք է մենք վճարենք դրա համար»:
Տիգրան Աթանեսյան հետ զրուցել ենք նաև հունիսի 23-ի բողոքի ցույցի վերաբերյալ, երբ ոստիկանությունը բռնի ուժ կիրառեց ցուցարարների նկատմամբ: