Որոշելու են՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը

ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդության հիման վրա դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ նիստը հրավիրվել է 2015 թվականի հունիսի 26-ին` ժամը 15:00-ին` ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական շենքում։ Այս մասին տեղեկանում  ենք դատական համակարգից:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ արդարադատության նախարարի միջնորդության հիման վրա դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ նիստը հրավիրվել է 2015 թվականի հունիսի 26-ին` ժամը 17:00-ին` ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական շենքում: ՀՀ արդարադատության խորհուրդը, ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասով և 111-րդ հոդվածի 2-րդ մասով և հաշվի առնելով դատավորի կողմից ներկայացված միջնորդությունը, ինչպես նաև ելնելով արդարադատության շահերի պաշտպանության նկատառումներից, որոշել է ՀՀ արդարադատության նախարարի կողմից ներկայացված դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ նիստը անցկացնել դռնփակ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել