Հաղթանակի համը մեկ անգամ արդեն զգացել ենք, այս անգամ էլ պայքարելու ենք մինչև վերջով: Իրավաբան.net-ի թղթակցի հետ զրույցում ասաց ակտիվիստ Շավարշ Մուղնեցյանը: Նա ակցիայի սկզբից եղել է պայքարողների շարքում և իչնչպես ինքն ասաց՝ մասնակցել է «ջրոցիին»: Նա ասաց, որ ինչպես հաղթեցին երթուղայինի թանկացման դեմ պայքարում, և հասան հաղթանակի՝ այս անգամ էլ կպայքարեն մինչև հաղթանակ:
Չհաշված օդի ջերմաստիճանը հասնում է 37-ի, այնուամենայնիվ մարդիկանց քանակը չէր պակասում, այլ հակառակը՝ ավելանում էր: Ակտիվիստներին ուտելիք և ըմպելիքներ մատակարարում են մարդիկ, ովքեր չեն ներկայացել, և ուղղակի ցանկությունն են հայտնել ինչ-որ բանով աջակցել նրանց:
Ուտելիքների քանակը այնքան շատ էր, որ մարդիկ մի մասը տեղափոխել են մոտակակայքում գտնվող պահեստ՝ սառնարաններում տեղավորելու համար, որպեսզի երեկոյան ևս սնունդ լինի:
Ցուցացարարները իրենց օրը անցկացնում են երգ ու պարով, և շոգը չզգալու համար ջրում են միմիանց: Երիտասարդների մի խումբ էլ փորձում է իր արվեստի յուրահատուկ մոտեցմամբ առանձնանալ ցուցարարների խմբում և գետնին նկարում էին մանտալաներ, որնցից ամեն մեկը որոշակի խորհուրդ ունի: Նանեն, ով նկարողների շարքում էր հույս հայտնեց, որ հաղթանակը մոտ է,-«Հաղթանակ չլինելու դեպքում էլ սա մեծ ձեռքբերում է, քանի որ ազգս միավորվել է և միահամուռ ուժերով փորձում է հասնել ինչ-որ բանի»:
Ազնիվ Սիրադեղյան
Էլեն Բարսեղյան