Ազատության հրապարակի նստացույցի ընթացքում «արտառոց» դեպք է եղել

Ազատության հրապարակվում այսօր առավոտվանից շարունակվում է էլեկտրաէներգիայի սակագնի իջեցման նպատակով մեկնարկած նստացույցը: Հրապարակում մի քանի տասնյակ քաղաքացիներ են գիշերել, բախումներ չեն գրանցվել: Այս մասին Իրավաբան.net-ի լրագրողին փոխանցեցին ակտիվիստները, մեր այն հարցին, թե արդյո՞ք որևէ արտառոց դեպք չի արձանագրվել գիշերը, ակտիվիստներից Գևորգ Սաֆարյանը կատակեց. «Հա, եղել է, գիշերը չենք կարողացել քնել»: Նստացույը շարունակվում է:

Հիշեցնենք` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում կայացրեց էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 6.93 դրամով: Այս պահին էլեկտրաէներգիայի ցերեկային սակագին կազմում է 41.85 դրամ/կՎտժ: Այսպիսով օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը կդառնա 48,78 դրամ/կՎտժ:

Երեկ սկսվեց բողոքի ակցիան, ի սկզբանե նախատեսված էր, որ այն կուղորդվեր երթով, սակայն հենց տեղում ակտիվիստները որոշեցին նստացույց կազմակերպել: Երկու հոգի բերման է ենթարկվել, ներկայումս նրանք ազատ են արձակվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել