Գայանե Ղուկասյանը 2010թ.-ից չի բնակվել իրեն պատկանող բնակարանում: Համատիրությունը, թեև պարտավոր էր ամեն տարի ծանուցել նրան վարձավճարների գանձման մասին, սակայն միայն 4 տարի անց դիմել է դատարան՝ պահանջելով գումարի բռնագանձում: Կայացվել է դատավճիռ՝ հօգուտ հայցվորի:
Եթե նախկինում համատիրության հայցերը դատարանների կողմից մերժվում էին, ապա ներկայումս պրակտիկան փոխվել է. դրանք մեծամասամբ բավարարվում են: Պնդում է փաստաբան Ծովինար Բալայանը. «Թերևս դա կարելի է ասել՝ պայմանավորված է նրանով, որ եթե նախկինում դատարանը քննության առարկա էր դարձնում այն հարցը, թե ինչ աշխատանքներ էր կատարվում համատիրության կողմից, ներկա պահին այդ հարցերը քննության առարկա չեն դառնում, համատիրության հայցերը նայում են ըստ օրենքի, որ անձն ունի վճարման պատվիրակություն, այսպիսով բավարարում են համատիրության հայցերը»,- մշեց փաստաբանը:
Համատիրությունները պարտավոր են տեսանելի դարձնել իրենց աշխատանքները: Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտի իրավաբանները դատարանի միջոցով պահանջել էին համատիրությանը ներկայացնել բոլոր փաստաթղթերը: Այս գործողությունից հետո համատիրությունը սկսեց պատշաճ աշխատել:
Ինչպե՞ս անել, որ համատիրության վճարները չվերածվեն հարկատեսակի: Օրենսդրական դաշտը կարգավորման կարիք ունի: Առաջարկվում է համատիրությունների անդամների երկու տարբերակում մտցնել:
Մանրամասները՝ ռեպորտաժում: