Այդ աշխատանքների ցանկը տրված է ՀՀ Կառավարության 1698-Ն` ՀՀ Կառավարության որոշումը ծանր, վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների ցանկերը հաստատելու վերաբերյալ որոշմամբ:
ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված են մայրության պաշտպանության երաշխիքները, որի 258-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում հղի կամ մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց ներգրավելն արգելվում է:
Թեև վերոնշյալ որոշմամբ տրված ցանկում նախատեսված աշխատանքների մեծամասնությունում հղի կանանց ներգրավման արգելքը կանխատեսել է, սակայն ոչ բոլոր բնագավառներում: Այսպես, համաձայն վերոնշյալ որոշման, ծանր և վնասակար աշխատանքների թվին են դասվում`
- Ձուկ ապխտողներ և ապխտման խցիկներն սպասարկող այլ աշխատողներ,
- Ռադիոկենտրոնի օպերատոր,
- Գաղտնալսումներ իրականացնողներ,
- Արխիվների լաբորատորիայի վարիչ, բաժանմունքի վարիչ, վարպետ պատճենահանող,
- Արխիվների կինո-, ֆոտո-, ֆոնո- փաստաթղթերի և ապահովագրական պատճենների մասնաճյուղի աշխատողներ:
Իրազեկումը պատրաստված է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի շրջանակներում: Իրավաբան.net