20-ամյա Տիգրանը սուր գործիքով հարվածել է Արթուրի կրծքավանդակին

Հունիսի 11-ին, ժամը 03.00-ին, Վանաձորի շտապօգնության կայանից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Վանաձորի Աղայան փողոցի թիվ 81 շենքի մոտից, «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխել 1988 թ. ծնված Արթուր Խ.-ին: Հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Ըստ աղբյուրի՝ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 00.05-ի սահմաններում, Վանաձորի Աճառյան փողոցի թիվ 13 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, 1995 թ. ծնված Տիգրան Դ.-ն սուր գործիքով հարվածել է Արթուր Խ.-ին: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել