Կոռուպցիան 4 մարզերում. ո՞ր ոլորտներն են շարունակում մնալ կոռումպացված

Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերում կոռուպցիան դրսևորվում է տարբեր ոլորտներում, մեծամասամբ՝ սոցիալական և առողջապահական:

Այս մարզերում գործում են հակակոռուպցիոն անկախ կենտրոններ, որոնց աշխատանքի արդյունքում հնարավոր է եղել նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը, բայցևայնպես՝ այս հասարակական արատը շարունակում է վտանգավոր մակարդակի վրա մնալ մարզերում:

Gayane-Gevorgyan-440x253Վերջին մեկ տարվա ընթացքում Շիրակի մարզում աճել են հակակոռուպցիոն կենտրոն դիմած քաղաքացիների քանակը՝ կոռուպցիոն գործերով: Կենտրոնի ղեկավար, փաստաբան Գայանե Գևորգյանի փոխանցմամբ՝ սա մարդկանց իրազեկվածության մակարդակի բարձրացման հետևանք է. «Մենք հասանք նրան, որ քաղաքացիները չեն փորձում կոռուպցիայի մեջ մտնել պետական մարմինների ներկայացուցիչների հետ, ինչի արդյունքում էլ կոռուպցիան այս մարզում համեմատաբար նվազել է: Բացի այդ, իրազեկությունը պետական մարմինների կողմից բարձրացել է»,- փոխանցեց  կենտրոնի ղեկավարը՝ ընդգծելով, որ շարունակում է կոռումպացված մնալ սոցիալական ոլորտը. «Առողջապահության, ինչպես նաև հաշմանդամության տրամադրման հետ կապված ոլորտն ամենաբարձր կոռումպացվածներից է, դիմումներն այս ոլորտի առնչությամբ բավականին շատ են»:

DSC00009-copy-440x292Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար, փաստաբան Արթուր Սուքիասյանը խոսքերով մարզում սկսել են հաճախ բարձրաձայնել կոռուպցիայի մասին. «Արդեն ունենք այնպիսի դեպքեր, որ դատարաններում վեճեր քննարկելիս, վարչական մարմինների դեմ նրանց գործողությունները վիճարկելիս կոնկրետ կոռուպցիայի առկայության մասին են քաղաքացիները բարձրաձայնում, խոսում հովանավորչության առկայությունից: Ունենք դեպքեր, երբ տեղական թերթերում է խոսք գնացել, խոսվել է հովանավորչության մասին, «կոռուպցիա» տերմինն է օգտագործվել, կարծես թե մինչև հիմա ավելի վերացական էր այդ ամենը խոսվում, հիմա արդեն սկսել են կոնկրետ դեպքերի անդրադառնալ: Գտնում եմ, որ դա դրական տեղաշարժ է»,- ասաց փաստաբանը՝ հույս հայտնելով, որ գնալով հասարակությունը կսկսի ավելի ակտիվ քննարկել նմանաբնույթ հարցերը:

IMG_7707-copyԻսկ Սյունիքի մարզում կոռուպցիան գերիշխում է հանքարդյունաբերության ոլորտում. «Հանքարդյունաբերողներն իրենց գործողությունները մեծ կոռուպցիայի միջոցով են իրականացնում,- փոխանցեց Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Անի Ասատրյանը, ընդգծելով,- պատկան մարմինները հիմնականում աչք են փակում այդ պրոցեսների վրա, միգուցե երկուստեք հարաբերություններ ունեն: Ինչքա՞ն էլ, որ ՀԿ-ները փորձում են պայքարել այս ոլորտում կոռուպցիայի դեմ, ակնհայտ է, որ ոչ մի տեղաշարժ չի արձանագրվում: Բացի այդ, այս մարզում նույնպես կոռուպցիոն ռիսկեր կան առողջապահության ոլորտում. «Հատկապես ծննդատների առումով կոռուպցիան շատ ընդգծված է: Նախ Սյունիքի մարզում մատուցվում է անորակ բժշկություն, կոռուպցիոն դեպքերը նույնիսկ անթաքույց են»:

Nelli-440x293Գեղարքունիքի հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Նելլի Հարությունյանը, վերլուծելով այցելուների ընդհանուր քանակն ու խնդրի դրական լուծումներով ելքերը, նշում է, որ այս մարզում կոռուպցիայի դեմ պայքարի դրական տեղաշարժեր նկատվում են հատկապես սոցիալական ապահովագրության ոլորտում. «Եթե նախկինում գրասենյակ օրական այցելուներից մեկն անպայման «Փարոս» համակարգից դժգոհում էին, ներկայումս պատկերը բոլորովին փոխվել է»,- փոխարենն այստեղ նույնպես կոռումպացված է մնացել առողջապահության ոլորտը. «Բավականին շատ են բողոքները հատկապես անվճար դեղորայքի սպասարկումից՝ հաշմանդամության կարգ ունեցող անձանց: Բողոքում են պոլիկլինիկայի աշխատողներից, բուժանձնակազմից, ներհիվանդանոցային դեղորայքի տրամադրումից, բողոքում են ոչ միայն հաշմանդամություն ունեցողները»,- ասաց տիկին Հարությունյանը:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ