Կառավարությունը ԼՂՀ-ին կնվիրաբերի 8.5 մլն դրամ արժողությամբ լուսացույցային օբյեկտ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 23-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցող Հայաստանի Հանրապետության պատվիրակության Ստեփանակերտի քաղաքապետարանից խնդրել են քաղաքի Վարդան Մամիկոնյան, Արթուր Մկրտչյան և Անդրանիկի փողոցների խաչմերուկում կառուցել լուսացույցային օբյեկտ:

2014թ. նոյեմբերին «Լուսանշան» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից ավարտվել է նշված լուսացույցային օբյեկտի կառուցման աշխատանքները: Կառավարության վաղվա նիստին ներկայացրած նախագծից տեղեկանում ենք, որ դրա արժեքը կազմում է շուրջ 8.5 մլն ՀՀ դրամ (նախագծին կարող եք ծանոթանալ այստեղ՝ Որոշման նախագիծ):

Նախագծով, որը պետք է ներկայացնի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը 8.5 միլիոնանոց լուսացույցային օբյեկտը հետ կվերցնի «Լուսանշան» պետական ոչ առևտրային կազմակերպությանից և անհատույց սեփականության իրավունքով կնվիրաբերի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը:

Պայմանագրում նախատեսվելու է կետ այն մասին, որ պայմանագրի կնքման և հանձնման-ընդունման հետ կապված ծախսերն իրականացվելու են «Լուսանշան» պետական ոչ առևտրային կազմակերպության ֆինանսական միջոցների հաշվին:

Harc_21

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել