Վարչական վերաքննիչ դատարանը որոշում կայացրեց՝ հօգուտ վարորդի

Մինչ այս անդրադարձել ենք վարորդ Սևակ Սերգոյանի գործին: Նա ենթարկվել է վարչական պատասխանատվության` 30 000 դրամ տուգանքի, այն հիմքով, որ 23.07.2014թ. ժամը 04։52-ին Երևան քաղաքում երթևեկել է 86 կմ/ժ արագությամբ, որը նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1244-րդ հոդվածի 2-րդ մասով։

Վարորդը հայց է ներկայացրել վարչական դատարան՝ պնդելով, որ սահմանված վարչական ակտն անհիմն է, քանի որ ինքը այդ ժամանակահատվածում որևէ վարչական իրավախախտում չի կատարել։

Հետազոտելով գործում առկա գրավոր ապացույցները, դատարանը եզրակացրել է, որ հայցը ենթակա է բավարարման, սակայն հիմք ընդունելով ոչ թե հայցվորի պնդումն, այլ այն, որ ՃՈ տեսուչը ակտը կայացրել է նախկինում գործող օրենքով։

Վարչական դատարանը վճռել էր Սևակ Սերգոյանի հայցը բավարարել՝ անվավեր ճանաչելով ՀՀ ՃՈ-ի ավագ տեսուչի կողմից կայացրած վարչական տույժ նշանակելու մասին որոշումը։ ՀՀ ՃՈ-ից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 4000 դրամ պետական տուրքի գումար։

Ճանապարհային ոստիկանությունը դատական ակտը բողոքարկել է վերաքննիչ վարչական դատարանում:

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ վերաքննիչ ատյանն իր որոշումն արդեն կայացրել է: Այսպես՝ Վերաքննիչ դատարանը եզրակացրել է, որ առաջին ատյանը գործում եղած ապացույցները գնահատել է բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ, ինչպես նաև ճիշտ է կիրառել և մեկնաբանել օրենքները, ինչի արդյունքում կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, իսկ դրա դեմ բերված վերաքննիչ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման։

Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը որոշել է ՃՈ-ի բերած բողոքը մերժել և Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի վճիռը թողնել անփոփոխ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել