Ծանր իրավիճակում ընկերություններին դեպի սնանկացում, կործանում տանելու փոխարեն առողջացնելու համար պետք է ոչ միայն տնտեսական, այլև իրավական գործիքներ լինեն. այս միտքն են շեշտում «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի հեղինակները:
Այսօր նախագիծը քննարկվեց ոլորտի շահառու անձնանց կողմից: Արդարադատության փոխանախարար Արսեն Մկրտչյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց, որ նախագիծը կարելիէ ասել «աշխատանքային տարբերակ» է և քննարկումների ընթացքում դեռևս լրամշակումներ կարվեն:
Միջոցառումն իրականացվել է «Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդումը» Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ ծրագրի շրջանակում:
«Սնանկության մասին» օրենքն ընդունվել է 2006թ թվականին եւ պրակտիկայում առաջ եկած մի շարք խնդիրները պահանջում են դրանում փոփոխություններ և լրացումներ կատարել, որոնց նպատակը գլխավորապես առողջացման ինստիտռուտի կիրառելիության ապահովման համար երաշխքիների ներդրումն է:
Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանի խոսքով, այս նախագծով, հավասարակշռվելու են պարտատերերի և պարտապանների շահերը, մշակված մեխանիզմները թույլ են տալու, որպեսզի պարտապաններին առողջացնելու շահագրգռվածություն ունենան թե բանկերը, թե սնանկության գործերով կառավարիչները:
Նշենք նաև, որ Միջոցառումն իրականացվել է «Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդումը» Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ ծրագրի շրջանակում: