Հայտնաբերվել է որպես անհայտ կորած որոնվողի դիակը

Մայիսի 31-ին, ժամը 11.45-ին, ՊՊԾ դասակի 3-րդ սպայական ջոկի ծառայողին է մոտեցել մի տղամարդ և հայտնել, որ Գյումրիի Մովսես Խորենացու թիվ 31/19 հասցեում գտնվող խանութի հետնամասում անհայտ քաղաքացու դիակ է հայտնաբերվել:

Պարզվել է, որ հայտնաբերվել է ոստիկանության Մուշի բաժնի կողմից մայիսի 24-ից որպես անհայտ կորած որոնվող, 1972 թ. ծնված Հովհաննես Խաչատրյանի դիակը: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նախապատրաստվում են նյութեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել