«Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 4–ին ընդունված ՀՀ օրենքի 21–րդ հոդվածի համաձայն ոստիկանությունը, վարչական իրավախախտումները կանխելիս և բացահայտելիս, իրավունք ունի՝
- նույն հոդվածի 3–րդ կետի համաձայն` ձերբակալել ոստիկանության պահպանության ենթակա տարածքներ և օբյեկտներ ապօրինի մուտք գործած կամ մուտք գործելու փորձ կատարող անձանց, ստուգել նրանց ինքնությունը հավաստող փաստաթղթերը, վերցնել բացատրություններ, կատարել անձնական զննություն, ինչպես նաև այն իրերի ու առարկաների, տրանսպորտային միջոցների զննություն, որոնց օգնությամբ այդ տարածքները կամ օբյեկտները մուտք են գործել կամ մուտք գործելու փորձ են կատարել.
- նույն հոդվածի 5–րդ կետի համաձայն քաղաքացիներից, ինչպես նաև պաշտոնատար անձանցից վերցնել ձերբակալման, անձնական կամ իրերի զննության ժամանակ հայտնաբերված ակնհայտ կեղծիքի հատկանիշներ պարունակող փաստաթղթերը, առանց համապատասխան թույլտվության պահվող քաղաքացիական շրջանառությունից հանված առարկաները, նյութերը և իրերը.
Այսինքն, վարչական իրավախախտումներ կանխելիս և բացահայտելիս ոստիկանության յուրաքանչյուր ծառայող վերոնշյալ դեպքերում իրավունք ունի իրականացնելու անձնական զննություն, որի բաղկացուցիչ մասն է կազմում նաև իրավախախտում կատարած անձի գրպանների ստուգումը։