75-ամյա Ցոլակ Գևորգյանը մեղադրվում է կաշառք ստանալու դիմաց կեղծ փաստաթուղթ կազմելու համար: Նա զբաղեցրել է ՀՀ ԳԱԱ փորձաքննությունների ազգային բյուրո ՊՈԱԿ-ում բաժնի պետի պաշտոն: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
Համաձայն մեղադրական եզրակացության` ոստիկանության Մասիսի բաժանմունքում քննվող թիվ 44116013 Հ. Ջաբրելյանի օգտին փորձաքննություն կատարելու և բարենպաստ եզրակացություն տալու համար գործով անցնող մյուս ամբաստնյալ Ռադիկ Մարգարյանից նախորդ տարվա փետրվարի 17-ին իր աշխատասենյակում պահանջել և ստացել է 500 ԱՄՆ դոլար:
Միևնույն ժամանակ դեպի առթիվ քննվող քրեական գործով նշանակված լրացուցիչ փորձաքննության շրջանակներում 14.03.2014թ պատրաստել և կազմել է ակնհայտ կեղծ փորձագետի եզրակացություն:
Գործը քննվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ: Ամբաստնյալների հանդեպ որպես խափանման միջոց ընտրված է ստորագրությունը` չհեռանալու մասին:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: