Հանդիպում Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայում

Սույն թվականի մայիսի 21-ին ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը, ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի հակակոռուպցիոն ծրագրերի համակարգող Նաիրա Գյուլնազարյանը, ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի արդյունավետ կառավարման բաժնի ներկայացուցիչ Քրիստինե Աղայանը այցելեցին Ավստրիայի Լաքսենբուրգ քաղաքում գտնվող Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիա և հանդիպում ունեցան ակադեմիայի միջազգային կապերի և արարողակարգի ղեկավար Էրնստ Շմիդի հետ:

Պարոն Շմիդը հայաստանյան պատվիրակության անդամներին ներկայացրեց ակադեմիայի պատմությունը, գործունեությունը, համապատասխան տեղեկատվություն տրամադրեց ակադեմիայի առաջիկա ուսուցումների և անելիքների մասին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորապես՝ ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ հնարավոր համագործակցության հուշագրի ստորագրման, դրա շրջանակներում հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ կազմակերպությունների համար հակակոռուպցիոն հատուկ ուսուցումների մշակման և կազմակերպման, ինչպես նաև ակադեմիայի գործող ուսուցումներին և ծրագրերի շրջանակներում հակակոռուպցիոն կոալիցիայի անդամների մասնակցության հնարավորությունները:

Հանդիպման ավարտին պարոն Շմիդի ուղեկցությամբ հայաստանյան պատվիրակության անդամները շրջայց կատարեցին ակադեմիայում:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ