Դատարանները մարդուն պետք է նայեն ոչ որպես «ապրանք». փաստաբան

Անգամ գործող օրենսդրության պայմաններում բանտերի գերբեռնվածության խնդիրը հնարավոր է լուծել, եթե խորհրդային միության գաղափարներից, պաշտոնյաները, հատկապես դատական համակարգը հրաժարվեր: Նշում է փաստաբան Արթուր Գրիգորյանը՝ հավելելով. «Ինչո՞ւ անպայման անձին պետք է կալանավորել, եթե կարելի է կալանքը գրավով փոխարինել կամ էլ կիրառել ստորագրություն չհեռանալու մասին: Նրան նայել ոչ թե որպես ապրանք, այլ որպես անհատ, ու քանի դեռ նրա մեղավորության հարցը լուծված չէ, դիտել որպես ազատ քաղաքացի, անմեղության կանխավարկածի կոնտեքստում»:

Ըստ փաստաբանի՝ գլխավոր խնդիրն այս կարևոր հանգամանքի գիտակցման մեջ է, որը մեզ մոտ բավականին դանդաղ տեմպերով է առաջ գնում, թեև առաջխաղացում կա. «Այսօր ավելի շատ են դատարանները կիրառում գրավ, կամ պարզապես կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժում՝ անհիմն համարելով: Ես դեպք եմ ունեցել, որ դատարանը անգամ քննիչի ներկայացրած հիմնավոր կասկածի տարբերակը անհիմն է որակել, սակայն տարիներ առաջ նման մոտեցումը մեզ մոտ դեռ հեքիաթային էր, այն ժամանակ անգամ, երբ որ գրավ էր դատարանը գրավ էր կիրառում, դա սխրանքին մոտ քայլ էր»,- եզրահանգեց մեր զրուցակիցը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել