632 հազար դրամ. այսքան գումար բյուջեից դուրս կգրվի արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված պաշտոնական ճաշի, հուշանվերների ձեռքբերման և մշակութային միջոցառումների հետ կապված ծախսերը հոգալու համար: ՀՀ վարչապետի 401 – Ա որոշման մեջ կարդում ենք. «Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
«Քաղաքացիական ծառայության արդյունավետության բարձրացում. ընդհանուր գնահատման համակարգ և շարունակական կրթություն» խորագրով կայանալիք համաժողովի մասնակիցների՝ 2015 թվականի մայիսի 26-ին Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում պաշտոնական ճաշի, հուշանվերների ձեռքբերման և մշակութային միջոցառումների հետ կապված ծախսերը՝ 632500 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի ներկայացրած հաշվետվության»: