Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ա. Փիլոսյանին Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր նշանակելու մասին: Հրամանագրում, մասնավորապես ասված է՝
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2015 թվականի ապրիլի 18-ի ԱԽ-14-Ե-7 եզրակացությունը` որոշում եմ Աննա Փիլոսյանին նշանակել Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր»: