Կոռուպցիայի դեմ պայքարի կարևոր քայլերից մեկը օրենսդրական փոփոխությունն է. դատախազ

Կոռուպցիան լատենտային բնույթ ունեցող հանցագործություն է և նման հանցագորոծությունների բացահայտման համար կարևոր քայլերից մեկը օրենսդրական փոփոխությունը կարող է լինել. նման կարծիք հայտնեց Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազ, իրավաբանական գիտությունների թեկնածու Գևորգ Գևորգյանը:

Նա օրինակ բերեց այն, որ կոռուպցիոն հանցագործություններից կաշառքի դեպքում և տվողը, և ստացողը շահագրգռված են, որ չբացահայտվի այն, քանի որ փոխշահավետ  «գործարք» է դա: Մյուս կողմից` նախկինում այս հանցագործության մասին իրավապահ մարմիններին հայտնողը ազատվում էր քրեական պատասխանտվությունից, ներկայումս այդպես չէ.

«Օրենսդրական փոփոխությունից հետո ժամկետ սահմանվեց, որ կաշառք տվող անձը եռօրյա ժամետում հայտնելու դեպքում ազատվում է քրեական պատասխանատվությունից: Իսկ այդ ժամկետը բաց թողնելուց հետո իրավապահներին դիմելը կարող է միայն մեղմացնող հանգամանք դիտվել»,- ասաց  Գևորգ Գևորգյանը:

Նրա խոսքով, կոռուպցիոյի դեմ պայքարում օրենսդրական փոփոխություններից բացի, կարևոր է նաև հասարակության իրավագիտակցության մակարդակից բարձրացումը և համապատասխան ծրագրերի իրականացումն այդ ուղղությամբ:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ