Այսօր` Ապրիլի 24-ին, Հարավային Ասիայում գտնվող Բանգլադեշի Հանրապետության մայրաքաղաք Դակայում բնակվող մի խումբ հայ երիտասարդներ ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված երթ էին կազմակերպել դեպի Դակայում գտնվող Հայ Առաքելական եկեղեցի, իսկ այնտեղից դեպի Թուրքիայի դեսպանատուն: Նրանց միացել էր նաև սերբ երիտասարդ: Երթի մասնակիցները պաստառներ են փակցրել Դակայի փողոցներում և Թուրքիայի դեսպանատան առջև: