Դատավորը հավանաբար ցուցմունք կտա դատարանում. փաստաբան

Քիչ առաջ Իրավաբան.net-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից տեղեկացրին, որ ավարտվել է դատավորի կողմից 20.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ըստ հաղորդագրության՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանն իր աշխատասենյակում Ս. Կարապետյանից անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով` 9 մլն 186 հազ. ՀՀ դրամին համարժեք 20 հազ. ԱՄՆ դոլար կաշառք:

Այս առնչությամբ Իրավաբան.net-ի կապվեց դատավորի իրավունքների պաշտպան, փաստաբան Կարեն Թումանյանի հետ, ով հաղորդեց, որ այս գործով նորություն չունի. «Այս պահին ես դիրքորոշում չեմ հայտնելու»,- փոխանցեց փաստաբանը՝ տեղեկացնելով, որ Խաչատուր Խաչատրյանը մինչդատական վարույթում ցուցմունք չի տվել. «Դատավորը հավանաբար ցուցմունք կտա դատարանում»,- ասաց մեր զրուցակիցը:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ