Կառավարության որոշմամբ ստեղծված հակակոռուպցիոն խորհրդին անդամակցելու հրավեր ստացել է ԱԺ ՀՅԴ կուսակցության խմբակցությունը, սակայն դեռևս ձեռնպահ կմնան` խորհրդին անդամակցել: Այս մասին Իրավաբան.net-ին ասաց ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
«Դրա վերաբերյալ մեր առաջարկությունները շուրջ երկու տարի է` գտնվում են կառավարությունում: Մեր կարծիքով առնվազն երկու կարևոր պայման բավարարված չէ: Առաջին` հակակոռուպցիոն մարմնի և դրա գործունեության մասին պետք է լինի օրենք, երկրորդր` հակակոռուպցիոն մարմնի լիազորությունները, դրանց նկարագիրը պետք է հստակ ամրագրված լինեն և չպետք է հայեցողական լինեն: Այս երկուսը, ինչպեսև ընդդիմության մասնակցության ձևաչափը, սկզբունքային նշանակություն ունեն»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքով, քանի դեռ այս սկզբունքային պայմանները բավարված չեն, հնարավոր չէ հակակոռուպցիոն խորհրդի գործունեության վերաբերյալ դրական գնահատական տալ: