Մահացել է Սինգապուրի ժողովրդի հայրը` Լի Քուան Յուն

Կիրակի օրը գիշերը, կյանքի 91 տարեկանում կյանքից հեռացավ «Սինգապուրի ժողովրդի հայր», Լի Քուան Յուն: Ինչպես տեղեկացվել էր մի քանի օր առաջ, նրան ծանր թոքաբորոբով  հիվանդանոց էին տեղափոխել։

Լի Քուան Յուն, 1959 թվականից երբ Սինգապուրը անկախություն ձեռք բերեց, 31 տարի շարունակ Սինագպուրի վարչապետն է եղել։

Քաղաքական գործիչի նախաձեռնած տնտեսական բարեփոխումների շնորհիվ այս նախկին բրիտանական գաղութը տնտեսապես բարգավաճող երկիր դարձավ, չնայած այն հանգամանքին, որ իրավապաշտպանները քննադատում էին քաղաքացիների քաղաքական և անձնական ազատությունների սահմանափակումները։

Սինգապուրում, պետության նախկին ղեկավարի մահվան կապակցությամբ մեկշաբաթյա սուգ է հայտարարվել, որի ընթացքում բոլոր պաշտոնական շենքերի վրա պետական դրոշները իջեցված կլինեն։

Լի Քուան Յունի պաշտոնավարման օրոք և դրանից հետո Սինգապուրում գործող օրենսդրությունը խստորեն կանոնակարգում է քաղաքացիների ազատ ինքնաարտահայտման իրավունքը։

Նա հայտնի է որպես «Սինգապուրի Ժողովրդական Շարժում» (ՍԺՇ) կուսակցության համահիմնադիր, որը Սինգապուրում կառավարում է 1959 թվականից։

Նա նախաձեռնել է եղել երկում կիրթ և անգլերենի տիրապետմամաբ արեհստավարժ աշխատուժի ստեղծումը և Սինգապուրը հզոր արտադրական կենտրոն դարձնելու նպատակով օտարերկրյա ներդնողներ ներգրավել։

Նա սկսեց աղբանոցների մաքրման, երկրի արդյունաբերականացման և կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրերով։ Նա հանդիսանում էր բազմազգ Սինգապուրի ստեղծման ջատագով։

Սակայն Լի-ն ներդրեց նաև խիսկ վերահսկողության մեխանիզմներ, և նրանից ստացված ժառանգություններից մեկն է հանդիսանում մամուլի նկատմամբ ճնշումները՝ խիստ սահմանափակումներ, որոնք գործում են առ այսօր։

Ընդդիմախոսներն ու քաղաքական ընդդիմադիրները վերացվեցին։ Այսօր ՍԺՇ-ն հիմնական իշխող կուսակցությունն է։  Ներկայումս պառլամենտում ընդդիմությունը ներկայացնող ընդամենը 6 պատգամավոր կա։

Պարոն Լին քննադատում է իր կարծիքով ԱՄՆ և Արևմուտքի կողմից չափազանց ազատական (լիբերալ) մոտեցումները։

Լի Քուան Յուն պետության դերի մասին․ «Ինձ հաճախ են քննադատում քաղաքացիների անձնական կյանքին միջամտելու մեջ։ Այո, եթե ես չանեի այն ինչ արել եմ, ապա այսօր մենք չէինք լինի այնտեղ ուր հասել ենք»: (Ազգային օրվան նվիրված հանրահավաք 1986)

 Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ