Կոռուպցիայի դեմ պայքարի նույնիսկ բարի ցանկություն չկա. իրավապաշտպան

Կառավարության որոշմամբ ստեղծված հակակոռուպցիոն խորհուրդի արդյունավետ չի կարող գործել, եթե դրան հիմնականում անդամակցում են կառավարության կարկառուն դեմքերը: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան, «Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Վարդան Հարությունյանը:

«Եթե կոռուպցիայի դեմ պայքարելու կամք իսկապես կա, ապա այդ խորհրդում կառավարության հնարավորինս քիչ ներկայացուցիչ պետք է լինի, և մեծամասնություն պետք է լինեն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները»,- ասաց Վ. Հարությունյանը:

Նրա խոսքով, այս խորհրդի դեպքում, երբ նախագահողը վարչապետ Հովիկ Աբրահամյանն է, անդամները ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, նույնիսկ չենք կարող խոսել կոռուպցիայի դեմ պայքարի բարի ցանկություն ունենալու մասին, առավել ևս` հնարավորությունների մասին:

Իսկ եթե խորհուրդը գլխավորապես բաղկացած լինի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից, ապա այդ դեպքում կարող ենք վստահ լինել, որ պայքարելու բարի ցանկություն կա, սակայն հնարավորությունների մասին խոսել չենք կարող:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ