ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանին Լոնդոն գործուղելու վերաբերյալ:
Որոշման մեջ նշվում է. «Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանին 2015 թվականի փետրվարի 22-25-ը գործուղել Լոնդոն (Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն)՝ իրավական հարցերով համաշխարհային գագաթաժողովին մասնակցելու համար: Ընդունել ի գիտություն, որ Սուրեն Քրմոյանի` Լոնդոն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Սուրեն Քրմոյանի` Լոնդոն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը»: