«Հրապարակ» օրաթերթը լուր է տարածել, իբր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Հակոբ Հակոբյանի համար «օրերս նոր մահճակալ են բերել, ինչը տարբերվում է խցում պահվող մյուս կալանավորների մետաղական մահճակալներից»:
Տեղեկացնում ենք, որ լուրն իրականությանը չի համապատասխանում: Այս մասին Իրավաբան.net–ը տեղեկանում է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից: