Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի վարչության անդամ, ՀԵԻԱ-ի կողմից գործարկվող Երևանի հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար, «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի տեղական փորձագետ Մարատ Ատովմյանը անցկացրել է կոռուպցիային և բարեխղճությանը վերաբերող վեբինար Ղազախստանի քաղաքացիական ծառայողների հերթական խմբի համար: Վեբինարի ընթացքում, մասնակցներին ներկայացվեցին լավ և բարեխիղճ կառավարման սկզբունքները, կոռուպցիայի բնորոշումը, դրսևորումները, տիպաբանությունը, կոռուպցիայի դեմ պայքարի մեխանիզմները և հաջողված միջազգային փորձը:
Կոռուպցիային և բարեխղճությանը վերաբերող տարբեր թեմաներով Մ. Ատովմյանը բազմաթիվ դասախոսություններ է կարդացել նաև Հայաստանում, Ռուսաստանում, Վրաստանում և Ղրղզստանում: