ՏԿԱԻՆ խորհրդակցություն ՀՀ մարզպետների մասնակցությամբ

Հունվարի 21-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանը խորհրդակցության էր հրավիրել ՀՀ մարզպետներին: Այս մասին հաղորդում է ՀՀ ՏԿԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Օրակարգի հիմնական հարցերը վերաբերում էին`

– ՀՀ համայնքային 2014 թ. բյուջեների կատարմանն ու 2015 թ. բյուջեների հաստատմանը.
– վարչական հսկողության 2015թ. աշխատանքային ծրագրին.
– ՀՀ համայնքների տեղեկատվական բազայի թարմացմանը.
– մարզպետարանների ենթակայության տակ գտնվող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ծախսերում կատարվելիք վերաբաշխումներին.
– համայնքների խոշորացմանը.
– մարզերին հատկացված պարարտանյութերի, դիզելային վառելանյութի և սերմնացուների դիմաց ունեցած պարտքերին.
– ԵՏՄ անդամ պետությունների տարածքներում ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտների կողմից աշխատանքային գործունեություն ծավալելու կարգի և պայմանների մանրամասներին:

Խորհրդակցության սկզբում ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանը նշեց, որ մարզպետների հետ իրականացվելու է ամենօրյա աշխատանք, և ինքն անձամբ մասնակցելու է յուրաքանչյուր եռամսյակ անցկացվող մարզային խորհուրդների նիստերին: Դիմելով մարզպետներին` Ա. Երիցյանը մասնավորապես հորդորեց ավելի սերտացնել աշխատանքը քաղաքապետերի ու գյուղապետերի հետ, և խոստացավ այցելել բոլոր համայնքներ` տեղում ծանոթանալու առկա խնդիրներին:

ՏԿԱԻ նախարարին զեկուցեցին նաև, որ Վարչական հսկողության 2015 թ. աշխատանքային ծրագրի համաձայն` նախատեսվում է տարվա ընթացքում հսկողություն իրականացնել 10 մարզի 311 համայնքում: Այս տարվա 1-ին եռամսյակում հսկողություն է իրականացվելու 67 համայնքում:

2015 թ. հունվարի 2-ից սկսած, Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում (Բելառուս, Ղազախստան, Ռուսաստանի Դաշնություն) աշխատելու համար ՀՀ քաղաքացիներից չի պահանջվում ունենալ թույլատվական բնույթի որևէ փաստաթուղթ, այդ թվում` պատենտ: ԵՏՄ անդամ պետությունների տարածքներում ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտների կողմից աշխատանքային գործունեություն ծավալելու պայմաններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

Լուսանկարը՝ mes.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել