ՀՀ Նախագահը հրամանագիր է ստորագրել դատավորների թեկնածությունների ցուցակի մասին

ՀՀ Նախագահը հրամանագիր է ստորագրել դատավորների թեկնածությունների ցուցակի և ՀՀ նախագահի 2011թ. հուլիսի 23-ի ՆՀ-136-Ա հրամանագրում լրացում կատարելու մասին: Հրամանագրում, մասնավորապես, նշված է հետևյալը.

«Հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 15-ի «Դատավորների թեկնածությունների ցուցակի լրացման մասին» թիվ ԱԽ-29-Ո-27 որոշումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 114-րդ հոդվածը և 117-րդ հոդվածի 8-րդ մասը՝ որոշում եմ.

1. Հաստատել Արդարադատության խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 15-ի «Դատավորների թեկնածությունների ցուցակի լրացման մասին» թիվ ԱԽ-29-Ո-27 որոշմամբ ներկայացված դատավորների թեկնածությունների ցուցակը՝ քրեական մասնագիտացման բաժնի մասով և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի հուլիսի 23-ի «Դատավորների թեկնածությունների ցուցակը հաստատելու մասին» ՆՀ-136-Ա հրամանագրով հաստատված դատավորների թեկնածությունների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնում կատարել լրացում՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանագրի 1-ին կետում նշված՝ Արդարադատության խորհրդի որոշմամբ ներկայացված դատավորների թեկնածությունների ցուցակը՝ քաղաքացիական մասնագիտացման բաժնի մասով նոր քննարկման համար վերադարձնել Արդարադատության խորհուրդ՝ նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 117-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված փաստաթղթերից, այդ թվում՝ Արդարադատության խորհրդի անդամների ներկայացրած հատուկ կարծիքներից հետևում է, որ առկա է դատավորների թեկնածուներին ներկայացվող պահանջներին հավակնորդների համապատասխանությունը վերստին որոշելու անհրաժեշտություն»:

Նախագահի հրամանագրին կից ներկայացված հավելվածը կարող եք գտնել ՀՀ Նախագահի պաշտոնական կայքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել