Հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանության արդյունքում վնասվածքներ ստացած 6 ամսական մանկահասակ երեխայի՝ 2014 թվականին ծնված Արմեն Սերյոժայի Ավետիսյանի վիճակն այս պահին գնահատվում է ծանր: Այս մասին փոխանցեց «Գյումրու մոր և մանկան ավստրիական» հիվանդանոցի ղեկավար Աշոտ Կուրղինյանը:
«Նրա առողջական վիճակը գնահատվում է ծանր-ստաբիլ: Երեխան բուժման մեջ է ռեանիմացիոն բաժանմունքում: Ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ քայլերը, երեխան վիրահատվել է: Նա գտնվում է մեր հսկողության տակ»,- ասաց պարոն Կուղինյանը:
Նա նաև փոխանցեց, որ Առողջապահության նախարարի հանձնարարականով գոծող ստուգման հանձնաժողովը երեխայի բուժման ծավալը գնահատել է ադեկվատ. «Հիմա ընդհանուր բժշկական կոնսիլիում ենք անում` որոշելու հետագան»,- փոխանցեց պարոն Կուրղինյանը: