Այս տարի Ամանորի գիշերը քրեակատարողական հիմնարկներում էական ոչինչ չի փոխվի. «Նոր տարվա գիշերը` ժամը 12:00-ին, բոլոր Քրեակատարողական հիմնարկների պետերը շրջում են իրենց հիմնարկներով` շնորհավորելով բոլոր դատապարտյալների և կալանավորված անձանց Ամանորը: Այդ օրը քնի հրահանգը շուտ չի տրվելու, որպեսզի նրանք հաղորդումներ նայեն և զրուցեն»,- փոխանցեց Քրեակատարողական վարչության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ ամեն մի հիմնարկում դատապարտյալները փորձում են յուրովի նշել Ամանորը. «Օրինակ` «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում` դեկտեմբերի 29-ին կանայք և անչափահասներն իրենց ուժերով համերգային միջոցառում էին կազմակերպել` Ամանորի կապակցությամբ»,- ասաց Քրեակատարողական վարչության մամուլի պատասխանատուն: