Այսօր «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ մտցնելու օրինագծի դեմ հանդես եկող քաղաքացիները հավաքվել էին Ազգային ժողովի դիմաց: Զուգահեռ Աժ-ում տեղի էին ունենում լսումներ օրենսդրական փաթեթի կապակցությամբ:
Հիշեցնենք՝ կառավարության կողմից հավանության արժանացած օրինագծի ուժի մեջ մտնելու դեպքում նախատեսվում է կրճատել աշխատող կանանց մինչծննդաբերական և հետծննդաբերական փոխհատուցման չափը և դրվելու է մայրության նպաստի վերին շեմ: Ակցիայի մասնակիցները պնդում են, որ կառավարության նախաձեռնությամբ խախտում է ՀՀ Սահմանադրության մի շարք հոդվածներ և միջազգային նորմեր:
Նախաձեռնության անդամները վստահ են, որ օրինագծով սահմանված փոփոխությունները աշխատող կանանց իրավունքների ոտնահարում են, նրանք նաև պնդում են, որ փոփոխությունները կարող են հանգեցնել ծնելիության կրճատման և նպաստել արտագաթին: Բողոքի ցույցի դուրս եկած քաղաքացիները փոխանցեցին, որ ողջունում են կառավարության՝ չաշխատող կանանց ծննդաբերության նպաստ վճարելու գաղափարը, սակայն այդ փոփոխությունները չպետք է արվեն աշխատող կանանց հաշվին: