Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Վազգեն Խաչիկյանի ու մյուսների գործով նիստը հետաձգվեց

Ինչպես արդեն տեղեկացրել ենք` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ այսօր շարունակվեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով դատական նիստը:

Այս նիստին պաշտպանական ճառով հանդես եկավ ամբաստանյալներից Բագրատ Մուրադյանի և Արմեն Խաչատրյանի պաշտպանը: Հիշեցնենք, որ մեղադրող կողմը միջնորդել էր նրանց դատապարտել 4 տարվա ազատազրկման:

Փաստաբանը պնդեց, որ քրեական գործով ձեռք չի բերվել որևէ թույլատրելի ապացույց, որոնց համակցությամբ հնարավոր կլիներ եզրակացնել, որ իր պաշտպանյկալները կատարել են խոշոր չափերի փողերի յուրացում. «Ինչպես նաև ձեռք չի բերվել որևէ ապացույց, ըստ որի՝ իմ պաշտպանյալները եղել են կազմակերպված խմբի մեջ, ես գտնում եմ, որ նրանց գործը պետք է անջատվի այս գործից և առանձին քննվի: Այդ մեղադրանքը անտրամադրական է»,- շեշտեց պաշտպանը:

Նա իր պաշտպանական ճառով դատարանին խնդրեց անմեղ ճանաչել 2 ամբաստանյալին: Բագրատ Մուրադյանի և Արմեն Խաչատրյանը ճառով հանդես չեկան:

Այսօրվա դատական նիստը հետաձգվեց, քանի որ մյուս պաշտպանները չէին պատրաստել իրենց ճառերը: Հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 13-ին:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել