Այսօր տեղի ունեցավ տեղեկատվության ազատության «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունը: Այն նվիրված է Տեղեկատվության ազատության միջազգային օրվան և կազմակերպված էր Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը իրականացվում է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկեր «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ:
Այսօրվա միջոցառմանը ելույթով հանդես Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Թրայան Հրիսթեան: Նա նշեց, որ կոռուպցիան հանրային-պետական ոլորտում շարունակում է հանդիսանալ աշխարհի վտանգավոր մարտահրավերներից մեկ և Հայաստանը այս իմաստով բացառություն չէ. «Վերջին տարիների ընթացքում Հայաստանի քաղաքական ղեկավարությունը շարունակաբար իր պատրաստակամությունն է հնչեցրել կոռուպցիայի դեմ պայքարում: Թափանցիկությունը կոռուպցիայի դեմ պայքարի կարևոր ռեսուրսներից մեկն է, և հաղթանակում են նրանք, ովքեր բաց և թափանցիկ գործելավոճ են ձեռք բերել: Համապատասխան տեղեկատվության հրապարակումը երաշխավորում է հաշվետվողական աշխատանք: Քաղաքացիներն իրավունք ունեն իմանալ, թե իրենց գումարները ինչպես են տնօրինվում»,- նշեց պարոն դեսպանը:
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` ասելով. «Չի աշխատում նա, ով ոչինչ չի անում, մենք չենք ամաչելու մեր սխալների համար: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի սխալներ թույլ չտանք»:
Պարոն Աբրահամյանը կարևորեց մրցանակաբաշխությունը` շեշտելով, որ կառավարությունը մեծ ցանկություն ունի` աշխատել բաց և թափանցիկ. «Միջոցառումն արդեն ավանդույթ է դարձել: Մենք մեծ նշանակություն ենք տալիս այս նախաձեռնությանը` երկրում ժողովրդավարության ամրապնդման և քաղաքացիական հասարակության ձևավորման համատեքստում: Ես խնդրում եմ ԶԼՄ-ներին նպաստել օբյեկտիվ տեղակետավություն հասցնելու մեր հասարակությանը: Մեր նպատակը դա է` յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի տեղեկանալու կառավարության քայլերի մասին»,- շեշտեց վարչապետը, ով, ի դեպ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման խորհրդի նախագահն է: Այսօր այս բուհն արժանացավ Ժանգոտ կողպեքի` որպես 2014թ. ամենազավեշտալի պաշտոնական պատասխանի հեղինակ մարմին:
ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը նշեց, որ միջոցառումը կազմակերպվում է արդեն 12-րդ անգամ. «Տեղեկատվության ազատությունը` որպես կոռուպցիայի դեմ պայքարելու հզոր գործիք, շատ լավ միջոց է դարձել` հաղթահարելու գաղտնի գործելաոճը պետական կառավարման համակարգում, ինչպես նաև ներկայացնելու այս համակարգի աշխատանքները»,- շեշտեց տիկին Դոյդոյանը:
Մրցանակաբաշխության դրական մրցանակը` Ոսկե բանալին` որպես բաց և հրապարակային աշխատանքի խորհրդանիշ, շնորհվեց հետևյալ անձանց և կազմակերպություններին`
• Ամենաբաց գերատեսչություն, որը լավագույնս է կիրառում «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը, ճանաչվեց ՀՀ Արմավիրի մարզպետարանը
• ՀՀ ոստիկանության www.police.am կայքը ճանաչվեց տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք
• ԲԿԳ Հայաստանյան գործողությունների ծրագրի հանձնառություններն լավագույնս իրականացնելու համար հատուկ մրցանակ տրվեց ՀՀ Տարածքային կառավարման նախարարությանը`
• Տեղեկություն ստանալու իրավունքն ամենաակտիվ և լավագույնս օգտագործած հասարակական կազմակերպություն ճանաչվեց Արմավիրի զարգացման կենտրոն ՀԿ-ն
• Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները հետևողական լուսաբանած լրատվամիջոց ճանաչվեց Հայաստանի հանրային ռադիոն
• «Տեղեկատվության ազատության մասին» օրենքն ամենաակտիվ օգտագործող լրատվամիջոց ճանաչվեց Yerkir.am-ը
• Տեղեկություն ստանալու իրավունքը լավագույնս կիրառած փաստաբան համարվեց իրավապաշտպան Կարեն Մեժլումյանը
Մրցանակաբաշխութայն բացասական խորհրդանիշը` Ժանգոտ կողպեքը տրվեց`
• Կադաստրի պետական կոմիտեին` որպես քաղաքացիների տեղեկություն ստանալու հարցումներին ամենադանդաղ պատասխանող մարմին
• Հայաստանի տնտեսագիտական համալսարանին` որպես 2014թ. ամենազավեշտալի պաշտոնական պատասխանի հեղինակ մարմին:
Լուրեր
- Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է երեք պաշտոնյաների կաշառք ստանալու եւ 10 անձի վերաբերյալ գործի նախաքննությունը
- Նոր գործիք՝ պետական գնումների ոլորտում շահերի բախման խնդիրները կանխարգելելու և բացահայտելու համար
- Ես 2000 թվականից սկսած աշխատավարձս հավաքում եմ, որպեսզի բնակարան գնեմ. Հրանուշ Հակոբյան
- Հաստատվեցին պետական նպաստների չափերը
- Հակակոռուպցիոն պայքարը Հայաստանում
Իրադարձություններ
- Գույքի և եկամուտների հայտարարագրման ինստիտուտի թափանցիկության ապահովման գործում կարևոր դեր պետք է ունենան ՔՀԿ-ներն ու ԶԼՄ-ները
- «Հայաստանում ոչ թե առողջապահության, այլ հիվանդապահության համակարգ է»
- «Տեղեկատվության ազատությունն այն հիմնաքարն է, որ բնորոշում է հիմնապես ազատ պետությունները». Դավիթ Հարությունյան
- Կստեղծվի կոռուպցիոն ռիսկերի և ապօրինի հարստացման դեպքերի ինտերակտիվ առցանց քարտեզ