ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարում է մրցույթ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի բռնությունների կանխարգելման վարչության մասնագետի թափուր պաշտոն զբաղեցնելու համար:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
- Բարձրագույն իրավաբանական կրթություն
- Պետական ծառայության պաշտոններում երկու տարվա ստաժ կամ 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ
- ՀՀ Սահմանադրության, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի, քրեական, քաղաքացիական, սոցիալ-տնտեսական, մշակութային իրավունքներին վերաբերող միջազգային և ազգային օրենսդրության և իր լիազորություններին առնչվող իրավական ակտերի իմացություն
- Գերազանց կազմակերպչական ունակություններ. պլանավորման, հանձնարարությունների տրման ու համակարգման ունակություն
- Աշխատանքային ժամանակացույցի կազմակերպում
- Աշխատանքային պրոցեսում ծագած խնդիրների օպտիմալ լուծում
- Դասընթացների միջոցով և անձնական նախաձեռնությամբ գիտելիքները լրացնելու պատրաստակամություն
- Պատրաստակամություն և ունակություն աշխատելու անհատական և թիմով
- Հայերենի գերազանց իմացություն, օտար լեզվի իմացությունը ցանկալի է
- Համակարգչով և այ ժամանակակից տեխնիկաներով աշխատելու ունակություն
- Լրացուցիչ պարտականությունների ու արտահերթ աշխատանքի իրականացման պատրաստակամություն
- Ծանրաբեռնված պայմաններում աշխատելու կարողություն
- Նվիրվածություն` մարդու իրավունքների պաշտպանության արժեքներին
Դիմողը մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ուղարկում է [email protected] էլեկտրոնային հասցեով կամ հանձնում է անձամբ (ՀՀ ք, Երևան Պուշկինի 56ա ): Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9:30-ից մինչև 17:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 20.10.2014 թվական:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ (ՀՀ ք. Երևան, Պուշկինի 56ա , հեռ 53-94-48):