Վերաքննիչ քրեական դատարանի դատավորները և նրանց եկամուտները

Իրավաբան.net-ը շարունակում է իր ընթերցողներին ծանոթացնել բարձրաստիճան պաշտոնատար անձնաց կողմից էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարագրերին:

Այս անգամ կանդրադառնանք ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներին՝ ներկայացնելով նրանցից 7-ի հայտարարագրած եկամուտները:

ՏիգրանՍահակյանը (դատավորէ 2007 թվականից) 2013 թվականի ընթացքում ունեցելէ 14 միլիոն 412 հազար 346 դրամ, որն ամբողջությամբ ձեռք բերել աշխատանքի վարձատրությունից և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից, ինչպես նաև տարվա սկզբին հայտարարագրած 7 միլիոն 300 հազար դրամը աճել է՝ դառնալով 8 միլիոն 700 հազար դրամ: Որպես բարձրաստիճան պաշտոնատար անձի դուստր իր եկամուտներն է հայտարարագրել Անահիտ Սահակյանը և կինը՝ Գոհար Սահակյանը:

Վերջինս հայտարարագրել է 4 միլիոն 250 հազար դրամ, որն ունեցել է հարկային տարվա սկզբին: Նշված գումարից ծախսել է ընդամենը 200 հազար դրամ, քանի որ տարվա ավարտին այս գումարը կազմել է  4 միլիոն 50 հազար դրամ: Ի տարբերություն կնոջ՝ դատավորի դուստրը որևէ դրամական միջոց չի հայտարարագրել:

Մհեր Արղամանյանը (դատավոր է 1999 թվականից) 2013 թվականի ընթացքում ունեցել է 9 միլիոն 55 հազար 961 դրամի եկամուտ՝ որպես աշխատանքի վարձատրությունից և/կամ  դրան հավասարեցված այլ վճարումներ: Ինչպես նաև՝  7 միլիոն դրամ, որը տարվա ավարտին ավելացել է գրեթե 2 միլիոն դրամով՝ 9 միլիոն 200 հազար դրամ:

Դատավորի կինը՝ Նարինե Մկրտչյանը, որևէ եկամուտ չի հայտարարագրել:

Լլիլիթ Թադևոսյանը (դատավոր է 2012 թվականից) 2013 թվականի ընթացքում ունեցել է 26 միլիոն 538 հազար դրամի եկամուտ, որից 20 միլիոն դրամը ստացված փոխառություններն են, իսկ մնացյալը՝ աշխատավարձը  և/կամ  դրան հավասարեցված այլ վճարումները:

Դատավորը տարվա սկզբին ունեցել է 22 միլիոն 470 հազար դրամ, որը տարվա ավարտին դարձել է 27 միլիոն դրամ:

Վահագն Գրիգորյանը, ով դատավորի ամուսինն է, նույն ժամանակահատվածում նշել է 5 միլիոն 749 հազար 203 դրամի եկամուտ՝ ձեռք բերված որպես  աշխատավարձ  և/կամ  դրան հավասարեցված այլ վճարումներ, ինչպես նաև 34 միլիոն 200 հազար դրամ, որը դարձել տարվա ավարտին 27 միլիոն 300 հազար դրամ:

Արշակ Խաչատրյանը  (դատավոր է 1999 թվականից) 2013 թվականի ընթացքում որպես աշխատավարձ  և/կամ  դրան հավասարեցված այլ վճարումներ հայտարարագրել է 9 միլիոն 166 հազար 811 դրամ:

Բացի այս, դատավորն ընթացիկ տարում ունեցել է 5 միլիոն դրամ, որը տարվա ավարտին 500 հազար դրամով ավելացել ՝ 5 միլիոն 500 հազար դրամ:

Պաշտոնատար անձի կնոջ եկամուտը գոյացել է բացառապես կենսաթոշակից՝ կազմելով՝ 180 հազար դրամ:

Սևակ Համբարձումյանը  (դատավոր է 1999 թվականից) 2013 թվականի ընթացքում, որպես աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ,  ստացել է 8 միլիոն 461 հազար 937 դրամ:

Տարվա սկզբին հայտարարագրած 16 միլիոն 200 հազար դրամից մնացել է  ընդամենը 8 միլիոն դրամ, ինչպես նաև 8 միլիոն 400 հազար դրամով դատավորը  ձեռք բերել՝ LEXUS ES 350 մակնիշի ավտոմեքենա:

Նրա կինը՝ Վարդիթեր Էքսուզյանը, գույքը օտարելուց ստացել է 3 միլիոն դրամը, որն էլ հայտարարագրված է որպես տարեկան եկամուտ: Սակայն՝  ի՞նչ գույք է օտարվել ներկայացված տվյալներում, չի նշվում

Ժորա Համբարձումյանը՝  Սևակ Համբարձումյանի որդին, ունեցել է ընդամենը 649 հազար դրամի եկամուտ, որն ամբողջությամբ ձեռք է բերել որպես աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ:

Գրիշա Մելիք-Սարգսյանը (դատավոր է 1999 թվականից) 2013 թվականի ընթացքում ունեցել է 14 միլիոն 489 հազար 968 դրամի եկամուտ: Նշված գումարից 5 միլիոն 685 հազար դրամը ձեռք է բերել որպես դատավորի կենսաթոշակ, 8 միլիոն 444 հազար 968 դրամը՝ աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ, իսկ 360 հազար դրամը՝ այլ եկամուտ:

Բացի նշված եկամուտը, հարկային տարվա սկզբում ունեցել է 5 միլիոն դրամ, որը տարվա ավարտին դարձել է 4 միլիոն դրամ:

Դատավորի կինը՝ Սիլվա Թևոսյանը, աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումների դիմաց  հայտարարագրել է 360 հազար դրամ: Տեղեկացնենք նաև, որ տարվա սկզբին ունեցած 70 հազար դրամը դարձել է 150 հազար դրամ:

Հենրիկ Տեր-Ադամյանը (դատավոր է 1999 թվականից) 2013 թվականի ընթացքում հայտարարագրել է 8 միլիոն 453 հազար 979 դրամ՝ աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ և 5 միլիոն դրամ, որը հարկային տարվա ավարտին ավելացել է 1 միլիոն դրամով:

Վերջինիս կինը, թեև նշված է որպես փոխկապակցված անձ, բայց որևէ դրամական միջոց չի հայտարարագրել:

Շարունակելի…..

Լուսանկարները՝ court.am-ի

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ