ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանը նշանակվել է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությունում Հայաստանի Հանրապետության մասնակցության երկրորդ գործողությունների ծրագրից բխող աշխատանքները համակարգող:
Վարչապետի նույն որոշմամբ «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությունում Հայաստանի Հանրապետության մասնակցության երկրորդ գործողությունների ծրագիրը մշակելու և ծրագրից բխող աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծվել է նաև աշխատանքային խումբ և հաստատվել դրա անհատական կազմը: