Հակակոռուպցիոն ուսուցումների հայտերի ժամկետը երկարացվել է

«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից՝ ԵՄ ֆինանսական օժանդակությամբ իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում Երևանի,  Վայոց ձորի և Սյունիքի մարզերի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և ԶԼՄ-ների համար կազմակերպվող հակակոռուպցիոն ուսուցումների դիմում-հայտերի ներկայացման ժամկետը երկարացվել է:

ՔՀԿ-ները և ԶԼՄ-ները լրացված դիմում-հայտերը կարող են ուղարկել մինչև 2014թ. օգոստոսի 31-ը, ժամը 14:00-ը՝ հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով՝ [email protected], նամակը վերնագրելով՝ Հակակոռուպցիոն ուսուցումների մասնակցության հայտ:

Լուրեր

Իրադարձություններ