Ազգային ժողովի նիստում սկսվել է Սահմանադրական դատարանի անդամի նշանակման հարցի քննարկումը: Այդ պաշտոնում առաջադրվել է ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արայիկ Թունյանի թեկնածությունը: Այս պահին նա պատասխանում է պատգամավորների հարցերին:
Տեղեկացնենք, որ մայիսի 13-ին դադարել են ԱԺ-ի կողմից Սահմանադրական դատարանի անդամ նշանակված Վալերի Պողոսյանի լիազորությունները, իսկ ՍԴ անդամի նշանակումը կատարվում է գաղտնի քվերակության արդյունքներով: