Դատախազների 28 թափուր հաստիք կա Հայաստանում. Ներկայացվեց ՀՀ դատախազության պետական բյուջեի կատարողականը

2013 թվականին ՀՀ դատախազության համար բոլոր ծրագրերի մասով պետական բյուջեից նախատեսվել է 3 միլիարդ 17 միլիոն, ճշտված բյուջեն կազմել է 3 միլիարդ 137 միլիոն, ծախսը` 3 միլիարդ 8 միլիոն 431 հազար դրամ: Ընդհանուր կատարողականը եղել է 95, 89 տոկոս, տնտեսվել է շուրջ 129 միլիոն դրամ և ուղարկվել Կառավարության պահուստային ֆոնդ:

Այսօր Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացման ժամանակ ասաց ՀՀ դատախազության աշխատակազմի ղեկավար Համայակ Նավասարդյանը:

Մանրամասները` տեսանյութում:
Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ