Այսօր` մայիսի 24-ին, Երևանում Եվրոպայի օրվա տեղեկատվական շաբաթվա ամփոփիչ միջոցառման շրջանակում կազմակերպվել էր տեղեկատվական ցուցահանդես, որին հաջորդելու է տոնական համերգ` Խորվաթիայից, Միացյալ Թագավորությունից ու Գերմանիայից ժամանած եվրոպացի երաժիշտների և հայ արտիստների մասնակցությամբ:
Տեղեկատվական ցուցահանդեսին հայաստանյան կազմակերպությունները ներկայացրել էին Հայաստանում ԵՄ օժանդակությամբ իրականացվող 60-ից ավելի ծրագրերը` հակակոռուպցիոն, կրթության, աղքատության նվազեցման, առևտրի, երիտասարդական նախագծերի, մշակույթի, բնապահպանության և այլ ոլորտներից:
Ազատության հրապարակում այսօր ելույթ է ունեցել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան:
Եվրոպայի օրվա տոնակատարությունը ամենամյա առիթ է զանազան միջոցառումների ընթացքում Հայաստանի հասարակությանը ներկայացնելու Եվրոպայի մշակութային բազմազանությունը, նորարար մոտեցումները, ԵՄ-Հայաստան հարաբերությունները:
Նրանք ցուցահանդեսը դիտելու եկած անձանց ներկայացրել են Հայաստանում ԵՄ օժանդակությամբ իրակացրած և այս պահին ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում ծրագիրը, բաժանել տեղեկատվական թերթիկներ: