Երվանդ Խունդկարյանը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահն է:
Ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի երեկոյան բաժինը։ Դեռևս ուսանողական տարիներից սկսել է աշխատել: Սկզբնական շրջանում աշխատել է ՀՀ Գերագույն դատարանում՝ որպես քրեական գործերի դատական կոլեգիայի դատական նիստերի քարտուղար:
Համալսարանն ավարտելուց հետո զբաղեցրել է ՀՀ Գերագույն դատարանի օրենսդրության համակարգման և դատական պրակտիկայի ամփոփման բաժնի ավագ խորհրդատուի, ապա՝ ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի ավագ խորհրդատուի պաշտոնը։
1998 թվականից մինչև 1999 թվականը հանդիսացել է ՀՀ Գերագույն դատարանի ավագ խորհրդատու, որից հետո էլ՝ ՀՀ Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանում՝ որպես դատավորի օգնական։
Երվանդ Խուդկարյանը եղել է նաև ՀՀ Տնտեսական դատարանի դատավոր։ 7 տարի աշխատելով այս պաշտոնում՝ 2008 թվականի հունվարի 1-ից հանդիսացել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:
2008 թվականի հոկտեմբերի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր: Երկու տարի, կրկին նախագահի հրամանագրով՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ։
Բավական հարուստ կենսագրություն ունեցող դատավորի եկամուտը 2013 թվականի ընթացքում կազմել է 9 միլիոն 785 հազար 688 դրամ, որնամբողջությամբձեռքէբերվելորպեսաշխատանքիվարձատրությունև/կամդրանհավասարեցվածայլվճարումներ:
Բացի այս, դատավորը հարկային տարվա սկզբին ունեցել է 12 միլիոն դրամ, որը հարկային տարվա ավարտին դարձել է 16 միլիոն: Նույն ժամանակաշրջանում հայտարարագրված 6 հազար դոլարը մնացել է անփոփոխ:
Որպես փոխկապակցված անձ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած նրա գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրում նշված են նաև Երվանդ Խունդկարյանի կնոջ՝ Ռուզաննա Գևորգյանի դրամական միջոցները: Վերջինս հարկային տարվա սկզբին ունեցել է 4 միլիոն դրամ, որը տարվա ավարտին մնացել է անփոփոխ:
Լուսանկարը՝ court.am-ի