Ֆելիքս Թոխյանը, ով 1997 թվականից Սահմանադրական դատարանի անդամ է, 2013 թվականի ընթաքում ունեցել է 16 միլիոն 944 հազար 738 դրամի եկամուտ՝ ստացված աշխատանքի վարձատրությունից և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից:
Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրից:
Հարկային տարվա սկզբին ՍԴ անդամն ունեցել է 100 հազար դրամ, որը հարկային տարվա ավարտին կազմել է 400 հազար դրամ:
Որպես փոխկապակցված անձ՝ հայտարարագրում ներկայացված է Ֆելիքս Թոխյանի կինը:
Վերջինս հայտարարագրել է ընդամենը՝ 1 միլիոն 129 հազար դրամ, որն ամբողջությամբ ձեռք է բերվել աշխատանքի վարձատրությունից և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից: