Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակել է այն անձանց, ովքեր խախտել են մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը 2014թ.-ի 1-ին եռամսյակի ընթացքում:
- Պարոն Սեյրան Օհանյան – ՀՀ պաշտպանության նախարար
2014թ.-ի մարտի 19-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ՀՀ քաղաքացի Էդվարդ Հովհաննիսյանի խնդրանքով դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարությանը` խնդրելով տրամադրել տեղեկություններ զինվորական ծառայության պիտանելության համար անթույլատրելի հիվանդությունների վերաբերյալ: Նախարարությունն ԻԱԿ-ի հարցմանը չի պատասխանել (տես` https://givemeinfo.am/hy/case/1326/):
- Տիկին Հասմիկ Պողոսյան – ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար
2014թ.-ի մարտի 26-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ մշակույթի նախարարությանը` խնդրելով տեղեկություններ “Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն” ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի թեկնածուների վերաբերյալ: Նախարարությունը տրամադրել է անհիմն պատասխան: Պատասխանը համարվել է անհիմն, քանի որ նախարարությունը հարցման 2-րդ հարցով խնդրված տեղեկությունը մերժել է անհիմն` օրենքով չսահմանված պատճառաբանությամբ (տես`https://givemeinfo.am/hy/case/1329/):
- Պարոն Նորայր Մուրադխանյան – ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ՀՀ քաղաքացի Նաիրա Կարապետյանի խնդրանքով 2014թ.-ի մարտի 27-ին տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը և խնդրել է տեղեկություններ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ: ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը ԻԱԿ-ի խնդրած տեղեկությունները տրամադրելու համար պահանջել է ներկայացնել փաստաբանական արտոնագիր: Սա անհիմն պահանջ է, քան որ տեղեկություն ստանալու իրավունքը յուրաքանչյուրի իրավունքն է, այլ ոչ թե փաստաբանների մենաշնորհը, եւ պետք է իրացվի առանց խտրականության (տես` https://givemeinfo.am/hy/case/1331/):