Այսօրվանից գործարկվել է էլեկտրոնային հայտարարագրման նոր համակարգը

Այսօր Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը գործարկել է էլեկտրոնային հայտարարագրման նոր համակարգ: Ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի` այն կապահովի բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների վերաբերյալ տեղեկատվության լիարժեք հասանելիությունը հասարակության համար: 

Կայքի հայտարարագրերի ռեեստրում հնարավոր է իրականացնել որոնում՝ ըստ հայտարարատուների տվյալների: Կայքը նաև պարունակում է ինտերակտիվ բաժիններ, որոնք տալիս են առցանց նամակներ գրելու, դրանց ընթացքին հետևելու, էլեկտրոնային հարցման միջոցով արագ տեղեկատվություն ստանալու հնարավորություն:

Կայքում տեղադրված առանձին պատուհանների միջոցով այցելուները կարող են ծանոթանալ գույքի և եկամուտների վերաբերյալ պաշտոնատար անձանց ներկայացրած վերջին հայտարարագրերին, ինչպես նաև տեղեկանալ նոր պաշտոն ստանձնած կամ պաշտոնը դադարեցրած բարձրաստիճան պաշտոնատար անձանց մասին:

 

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ