Ռենտայի պայմանագրով մի կողմը (ռենտա ստացողը) մյուս կողմին (ռենտա վճարողին) սեփականության իրավունքով հանձնում է գույք, իսկ ռենտա վճարողը պարտավորվում է ստացողին այդ գույքի դիմաց պարբերաբար վճարել ռենտա` որոշակի գումար:
Ռենտայի պայմանագրով թույլատրվում է սահմանել անժամկետ (մշտական ռենտա) կամ ռենտա ստացողի կյանքի ընթացքում (ցմահ ռենտա) ռենտա վճարելու պարտականություն:
Նշենք, որ մշտական ռենտա ստացողներ կարող են լինել միայն քաղաքացիները, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպությունները, եթե դա չի հակասում օրենքին և համապատասխանում է նրանց գործունեության նպատակներին:
Մշտական ռենտայի պայմանագրով ռենտա ստացողի իրավունքները վերը նշված անձանց կարող են փոխանցվել պահանջի զիջման միջոցով կամ անցնել ժառանգաբար կամ իրավահաջորդության կարգով` իրավաբանական անձանց վերակազմակերպման դեպքում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: